News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Beeline-ի եւ Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոնի կողմից համատեղ մշակված App Armenia բջջային հավելվածը App Store եւ  Google Play մարքեթներում Հայաստանում ներբեռնումների թվով շարունակում է մնալ առաջատար:    

App Armenia հարթակը եւ հավելվածը գործարկվել են 2014 թ. դեկտեմբերի 20-ին: Կես տարվա ընթացքում հավելվածը App Store եւ Google Play մարքեթներից ներբեռնվել է ավելի քան 17000 անգամ: App Armenia բջջային հավելվածը հնարավորություն է տալիս օգտվել բազմազան բջջային բովանդակությունից, ներբեռնել այն, կիսվել ընկերների հետ եւ այլն: Այժմ բջջային հավելվածի համակարգում արդեն առկա է ավելի քան 250 հավելված, 1360 պաստառ, 1960  ռինգտոն եւ ձայնային ծանուցումների 520 ֆայլ:   

Հունվար ամսից սկսած համակարգից կատարված ներբեռնումների քանակը հետեւյալն է.  31 000 այլ հավելվածներ, 35000 պաստառներ, 45000 ձայնային եւ 15000 ազդանշանային ֆայլեր:

«Beeline առաջիններից էր Հայաստանում, որ իրականացնում է բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված հայալեզու բջջային հավելվածների եւ բովանդակության զարգացմանը։ Համագործակցելով տեղական մասնագետների հետ, ինչպես նաեւ հաշվի առնելով մեր արտասահմանյան գործընկերների փորձը մենք կարողացանք ստեղծել App Armenia հավելվածը, գործարկեցինք այլ հավելվածներ, կազմակերպեցինք կլոր սեղաններ, ֆորումներ եւ քննարկումներ։ Մենք ուրախ ենք, որ մեր բոլոր ջանքերն այժմ հիմք են հանդիսանում երկրում բջջային բովանդակության ոլորտի հետագա զարգացման համար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

«App Armenia–ի շնորհիվ հավելվածների ներբեռնումների քանակն արդեն իսկ հասնում է մի քանի հազարի, ինչը վկայում է, որ App Armenia-ն հայկական բջջային նախագծերի աջակցության արդյունավետ գործիք է: App Armenia համակարգի զարգացման աշխատանքերն այժմ եւս ընթանում են, եւ առաջիկա ամիսներին կենտրոնանալու ենք համակարգում հայկական բարձրորակ լուսանկարներ եւ ձայնային բովանդակություն ապահովելու ուղղությամբ»,- նշեց «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» hիմնադրամի տնօրեն Սամվել Չախալյանը:

App Armenia համակարգը բաղկացած է երկու հիմնական մասից՝ Web եւ Mobile: App.am կայքն օգտատերերին հնարավորություն է ընձեռում գրանցվել եւ ստեղծված էջում ներկայացնել սեփական պաստառները կամ ձայնային ֆայլերը, իսկ բջջային հավելվածի միջոցով՝ իրենց սմարթֆոններում օգտագործել App.am կայքի ամբողջ բովանդակությունը: App Armenia  բջջային հավելվածը հասնելի է  Android եւ iOS համակարգով աշխատող հեռախոսների համար եւ այն կարելի է ներբեռնել Play Store եւ App Store մարքեթներից։  App Armenia նախագիծն ուղղված է բջջային հայալեզու բովանդակության զարգացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ