News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այն, ինչ հիմա տեղի է ունենում բողոքի ցույցերի ժամանակ, հասարակության փորձն է իշխանություններին իրենց քաղաքական ու  տնտեսական բողոքը հայտնել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի  հետ զրույցում հայտարարեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։

Քաղաքագետի խոսքով՝ իր գոյությունը գրեթե դադարեցրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, եւ Հայաստանում չի մնացել քաղաքական եւ սոցիալ-տնտեսական դժգոհության կարգավորման որեւէ մեխանիզմ։ «Այսպիսով հասկանալի է, որ նման իրադարձություններ պիտի տեղի ունենան։ Իշխանությունները, որոնք քայլում էին իրենց համար առավել հեշտ ճանապարհով, կարելի է ասել պատին դեմ առան։ Հիմա այնպիսի իրավիճակ է, որ իշխանությունները չգիտեն ում հետ խոսեն եւ պայմանավորվեն։ Դա խնդիր է նաեւ ցուցարարների համար, քանի որ ինչ-որ պահի ին-որ մեկի նյարդերը կարող են տեղի տալ։ Մենք տեսել ենք, թե ինչպես է դա երկուստեք տեղի ունենում»,-ասել է քաղաքագետը։

Հարցին, թե ինչպես նա կբնութագրի հավաքվածներին, Մինասյանը պատասխանեց, որ մարդիկ փոխվում են։ «Մինչ այս այստեղ ոսկե երիտասարդություն էր, հիմա ավելի շատ սոցիալապես ցածր խավի  մարդիկ են հավաքվել, եւ պայքարը կքաղաքականացվի արդեն ավելի կոնկրետ աշխարհաքաղաքական ձեւակերպումներով»,-ասաց Մինասյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ