News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ամերիկյան զինվորականներին հաջողվել է հսկայական ջրապտույտ նկարահանել, որն առաջացել է Թեխաս եւ Օքլահոմա նահանգների սահմանին գտնվող Թեսկոմա լճում:

Ըստ Tulsa World-ի, ջրապտույտն առաջացել է զինվորների գործողություններից հետո, որոնք փորձել են մասամբ ցամաքեցնել լիճը, որը ջրհեղեղի արդյունքում դուրս է եկել ափերից:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է լճի կենտրոնում առաջացած հսկայական ջրապտույտը քաշում շրջապատում գտնվող ամեն ինչ: Կադրից դուրս նկարահանողն ասում է, որ ջրապտույտն այնքան ուժեղ է, որ կարող էր մի ամբողջ նավ կլանել:

Informing-ի, փոխանցմամբ, ավերիչ հեղեղումներից խուսափելու համար ջրամբարների ցամաքեցումն Ամերիկայում նորություն չէ: Հավելենք, որ Թեքսոմա լիճն ԱՄՆ-ի խոշորագույն ջրամբարներից է, որը կառուցվել է 1943 թվականին, Ռեդ Ռիվեր գետի վրա ամբարտակի շինարարության ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ