News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմել է դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությանը: «Նաիրիտը» ՀԷՑ-ին պարտք է 1.2 մլրդ դրամ:

Դատական տեղեկատվական համակարգից NEWS.am-ը տեղեկանում է, որ ՀԷՑ-ը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարան է դիմել այս տարվա ապրիլի 7-ին, գործը քննում է դատավոր Արմեն Չիչոյանը:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին «Նաիրիտի» դեմ սնանկության մի քանի հայտ է եղել՝ «Էներգոկոր» ՍՊԸ-ի, «SandbadTir INTL Transport Co.LTD» իրանական ընկերության կողմից, սակայն ոչ մեկով էլ գործարանը սնանկ չի ճանաչվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ