News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հունիսի 29-30-ը Երեւանում անցկացվող «Հաղորդակցվել՝ հաղորդակցության ոլորտի բարեփոխման նպատակով» համաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին:

Համաժողովը հրավիրվել է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախաձեռնությամբ ու աջակցությամբ եւ անցկացվում է Լոնդոնի hաղորդակցությունների միջազգային ինստիտուտի ու Հայաստանի մալուխային հեռուստահեռարձակողների ասոցիացիայի կողմից: Մասնակցում են հեռահաղորդակցության ոլորտի առաջատար մի շարք ընկերությունների, հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտը կարգավորող մարմինների, միջազգային կառույցների, ինչպես նաեւ Հայաստանում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների, հեռուստատեսային եւ ռադիո ընկերությունների, կաբելային հեռարձակում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներ:

ՀՀ նախագահին ներկայացնելով համաժողովի կազմակերպման անհրաժեշտությունը եւ նպատակները՝ հյուրերը նշել են, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռուստատեսության, ռադիոյի, ինտերնետ ծառայությունների արագ զարգացման պայմաններում ակնհայտ է դառնում միջազգային մակարդակով փորձի փոխանակման եւ համագործակցության անհրաժեշտությունը: Հաղորդակցության միջազգային ինստիտուտի նախագահ Ֆաբիո Կոլոսանտին գոհունակությամբ է նշել, որ արդեն իսկ առաջին օրվա քննարկումների դրական տպավորություններ ունի, եւ սեմինարից մասնակիցների ակնկալիքներն արդարանում են: Նա հույս է հայտնել, որ մասնագիտական շրջանակների միջեւ նման օգտակար հանդիպումները կդառնան պարբերական:

Նախագահը ողջունել է պատվիրակությունների ղեկավարներին եւ Երեւանում անցկացվող միջոցառումը՝ կարեւորելով համաժողովի հիմքում դրված նպատակներն ու քննարկվող օրակարգային հարցերը, համաժողովի աշխատանքին մաղթել հաջողություններ:

 
!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ