News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թունիսում արգելվելու են բոլոր այն կրոնական համայնքները, որոնք բռնության կոչ են անում: Ըստ «Ինտերֆաքս»-ի, այս մասին հայտարարել է Թունիսի տուրիզմի ազգային գրասենյակի տնօրեն Աբդելլաթիֆ Հմամը:

«Մենք ծայրահեղական հայտարարությունների հանդեպ նվազագույն հանդուրժողականության ծրագիր ենք մշակել: Կառավարությունը որոշել է փակել 80 մզկիթներ, որոնք ղեկավարում են ծայրահեղական սալաֆիները»,- տեղեկացրել է Հմամը:

Նա նշել է, որ այդ մզկիթների ղեկավարները նախազգուշացվել են ծայրահեղական գործունեության հետեւանքների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ