News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ նախադպրոցական հաստատություններում սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու դեպքերի առթիվ:

ՀՀ ՔՆՆչական կոմիտեից հայտնում են, որ 2015թ. մայիս-հունիս ամիսներին սուր «աղիքային ինֆեկցիա», «կլեբսիելա» եւ «շիգելլա զոնե» ախտորոշումներով «Արմավիր» ԲԿ է դիմել 50 երեխա, որոնցից 38-ը տարբեր մանկապարտեզների սաներ են, 11-ը որեւէ  ուսումնական եւ նախադպրոցական հաստատություններ չեն հաճախել, իսկ մեկ երեխան դպրոցական է:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ հիվանդանոց դիմած երեխաներից 27-ի մոտ հայտնաբերվել է «սուր աղիքային ինֆեկցիա», 11-ի մոտ՝ «կլեբսիելա», 10-ի մոտ՝ «շիգելլա զոնե» աղիքային հիվանդություններ, 4 տարեկան տղան գտնվում է անգիտակից վիճակում, իսկ երեխաներից մեկը մահացել է:

Վերոնշյալ դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է 4 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախապատրաստված 16 նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով, եւս 7 դեպքի առթիվ նյութերի նախապատրաստումն ընթացքի մեջ է։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը):

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ