Ուկրաինայի համար գազի վերջնական գինը 2015թ. 3-րդ եռամսյակում կկազմի մոտ 247.18 դոլար մեկ խ/մ-ի դիմաց։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի եւ «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք չենք կարող զեղչ տրամադրել նախկին ծավալներով»,- հայտարարել է Մեդվեդեւը՝ նշելով, որ ուկրաինական կողմը դիմել է զեղչի խնդրանքով, փոխանցում է ՌԲԿ-ն։
Ռուս վարչապետը հայտարարել է, որ Ուկրաինայի համար գազի նոր գինտ համարժեք է հարեւան երկրներին մատակարարվող գազի գնին եւ շարունակում է մրցունակ ու արդար մնալ։