Audi-ն ներկայացրել է A4 սեդանի եւ ունիվերսալի նոր սերնդի մոդելը: Volkswagen կոնցեռնին պատկանող գերմանական պրեմիում-ապրանքանիշի բեսթսելլերը պետք է մրցակցի BMW-ի ավանդական 3-րդ սերիայի եւ Mercedes-Benz C-դասի նոր սերնդի, ինչպես նաեւ Jaguar XE-ի եւ Alfa Romeo Giulia-ի հետ:
Նորույթի հրապարակային պրեմիերան կկայանա սեպտեմբերին, Ֆրանկֆուրտի ավտոսրահում:
Հինգերորդ սերնդի А4-ն (B9) Audi-ի վերջին մեքենան է, որի ոճի հեղինակը Վոլֆգանգ Էգգերն է: 2014 թվականի սկզբին նա փոխադրվեց Italdesign Giugario:
Ըստ Automotive News Europe-ի, ավտոմեքենան պահպանողական ոճ ունի՝ նախատեսված կորպորատիվ գնորդների համար, ի տարբերություն մասնավոր հաճախորդների համար նախատեսված ավելի էմոցիոնալ լուծումների:
Նոր սերնդի մեքենայի չափսերը փոքր-ինչ փոխվել են. երկարությունը կազմում է 4.726 մմ (25 մմ-ով ավելի), լայնությունը՝ 1.842 մմ (16 մմ-ով ավելի), բարձրությունը՝ 1.427 մմ (չի փոխվել):
А4-ն Audi-ի երկրորդ մոդելն է Q7 ամենագնացից հետո, որի համար օգտագործվել է Volkswagen խմբի երկրորդ սերնդի MLB մոդուլային հարթակը: