News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բելառուսը պատրաստ է հարթակ տրամադրել՝ Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ապագայում ընդհանուր տնտեսական տարածք ստեղծելու հարցերը քննարկելու համար: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը:

«Վստահ եմ հարեւանների, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ Եվրամիության կողմից երկխոսության եւ փոխգործակցության հաստատման անհրաժեշտության հարցում, «Արեւելյան գործընկերության» հիմնարար նպատակներին՝ խաղաղության, կայունության եւ տարածաշրջանում անվտանգության հաստատման հասնելու համար»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մակեյը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նախարարն ընդգծել է, որ դա նաեւ հնարավորություն կընձեռի խուսափել Եվրոպայում նոր բաժանարար գծերի առաջացման հեռանկարից:

ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագիրը նախատեսում է Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ քաղաքական ասոցացում եւ տնտեսական ինտեգրում: Վերջին երեք երկրներն անցյալ տարի ստորագրեցին Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ