News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Tom's Guide պարբերականն առաջատար արտադրողների հանրահայտ սմարթֆոնների համեմատական թեստ է անցկացրել՝ պարզելու համար, թե նրանցից որն է ամենից արագը:

Հետազոտության մեջ ներառվել են Apple iPhone 6, Asus Zenfone 2, Google Nexus 6, HTC One M9, LG G4 եւ Samsung Galaxy S6 սմաթֆոնները:

Գաջեթներին մի քանի խնդիր է առաջադրվել. PDF ձեւաչափով մեծ ֆայլ ներբեռնել, բացել տեսախցիկի հավելվածը, ինչպես նաեւ «ծանր» խաղային գրաֆիկա մշակել:

Ըստ RG-ի, ուսումնասիրության հեղինակները, սովորական աղյուսակներից բացի, տեսագրություն են ներկայացրել, որում պատկերված է թեստավորման ընթացքը:

Tom's Guide-ի աշխատակիցները նաեւ փորձարկել են Wi-Fi-ի աշխատանքի արդյունավետությունը, տեսանյութերի խմբագրման արագությունն ու այլ չափորոշիչներ:

Փորձարկման արդյունքում վարկանիշը գլխավորել է Samsung Galaxy S6-ը: 2-րդ տեղում LG G4-ն է, 3-րդում՝ iPhone 6-ը: 4-րդ, 5-րդ եւ 6-րդ հորիզոնականները HTC-ի, Google-ի եւ Asus-ի սմարթֆոններն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
եկորդային քանակներ...
Ամենաշատ