News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սերժ Սարգսյանը բառախաղերի միջոցով փորձում է քողարկել վարչախմբի իրական մտադրությունը։ Այդ մասին ասվում է Հայ ազգային կոնգրես կուսակցության տարածած հայտարարության մեջ։

«Հունիսի 27-ին, բողոքի զանգվածային միջոցառումների 9-րդ օրը, Սերժ Սարգսյանը անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման եւ դրա դեմ ընդվզած քաղաքացիների բողոքի խաղաղ նստացույցին:

Իր ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարել է որ կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի 6.93 դրամի բարձրացման բեռը, մինչեւ նախատեսվելիք միջազգային աուդիտը գնահատական կտա սակագնի բարձրացման հիմնավորվածության վերաբերյալ, իսկ սակագնի բարձրացման ծախսերը առայժմ կփոխհատուցվեն բյուջեի` անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից:

Այս կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.

1. Բյուջեի կամ պետական վարկերի միջոցներից 6.93 դրամի փոխհատուցումը միեւնույն է կատարվելու է Հայաստանի հարկատուների հաշվին: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանը քաղաքացիներին հայտնում է, որ նրանք կշարունակեն վճարել այդ գումարը, միայն թե ոչ ուղիղ, այլ` պետությանը մուծած հարկերի եւ տուրքերի տեսքով: Այսինքն, ժողովրդի մի գրպանի փոխարեն ծախսը կկատարվի մյուս գրպանից:

2. Իր ելույթում Սերժ Սարգսյանը խոսում է աուդիտի անցկացման մասին: Մինչդեռ հայտնի է, որ յուրաքանչյուր տարի կատարվում է Հայաստանի էլեկտրական ցանցերի ֆինանսական վիճակի աուդիտ եւ տրվում է գնահատական: Մասնավորապես, վերջին` 2014թ.-ի աուդիտի արդյունքում հեղինակավոր «Էռնստ էնդ Յանգ» (Ernst&Young) կազմակերպությունը ՀԷՑ-ը գնահատել է որպես վատ կառավարվող եւ ոչ վարկունակ ընկերություն: Հետեւաբար, արդեն ակնհայտ է, որ սակագնի բարձրացումը պայմանավորված է վատ մենեջմենթով եւ վատնումներով եւ այժմ խոսք կարող էր լինել միայն այսպես կոչված խարդախությունների հայտնաբերման աուդիտի (fraud audit) մասին, սակայն Սարգսյանը խնամքով շրջանցում է սույն խնդիրը: Ավելին, Սարգսյանը ըստ էության կանխորոշում է աուդիտի արդյունքը` նշելով, որ սակագնի բարձրացումը արդարացված է:

3. Սարգսյանի ելույթում ակնարկ անգամ չկա, որ ներկա անընդունելի վիճակը ստեղծվել է այն պատճառով, որ պետական կառավարման եւ իրավապահ մարմինները ոչինչ չեն արել մոնոպոլիստ ՀԷՑ-ում տարիներ շարունակ կատարված վատնումները եւ չարաշահումները հայտնաբերելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, ինչը վկայում է, որ թալանը հովանավորվում է հենց բարձրագույն իշխանության կողմից: Այլապես, իրավիճակի առողջացման լավագույն միջոց կդիտարկվեր դատախազության կողմից կոռուպցիոն այդ երեւույթների քննության իրականացումը:

4. Սերժ Սարգսյանի շեշտումը, որ փոխհատուցումն արվելու է ի հաշիվ անվտանգության ամրապնդման համար նախատեսվող միջոցների, ոչ այլ ինչ է, եթե ոչ էժանագին շանտաժ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, որի նպատակն է նման կասկածելի լուծման պատասխանատվությունը դնել ցուցարարների վրա:

5. Սերժ Սարգսյանը բառախաղերի միջոցով փորձում է քողարկել վարչախմբի իրական մտադրությունը. այն է`առայժմ ժամանակ շահել եւ հասնել բողոքի ալիքի մարմանը, իսկ այնուհետեւ սակագնի չհիմնավորվածությունն ապացուցող աուդիտի եզրակացության դեպքում անգամ չեղյալ չհայտարարել սակագնի բարձրացումը:

Հետեւաբար, իր առաջարկած «լուծումներ»-ով Սերժ Սարգսյանը փորձում է մոլորեցնել հասարակությանը, քողարկել ՀԷՑ-ում առկա կոռուպցիոն դրսեւորումները, դրանցում երկրի բարձրագույն ղեկավարության մասնակցությունն ու հովանավորությունը:

ՈՒստի, Հայ Ազգային Կոնգրեսը կրկին իր համերաշխությունն է հայտնում խնդրին ամբողջական եւ հանրությանը բավարարող լուծում տալու պահանջով խաղաղ բողոքի ցույցերի դուրս եկած քաղաքացիներին:

 
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ