News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման ցույցի մասնակիցներին կոչ է արել չաղմկել։ Երեւանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մի խումբ ոստիկանների ուղեկցությամբ մոտեցել է ամբիոնի մոտ կանգնածներին, կոչ արել պահպանել համակեցության կանոնները եւ չաղմկել։

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, Օսիպյանը բավական զայրացած է եղել, սպառնացել, որ եթե աղմուկը չդադարեցվի, ինքը ստիպված կլինի կարգի հրավիրել ցուցարարներին։ «Մենք ցանկություն չունենք որեւէ խնդիր ունենալ ձեզ հետ։ Մենք ձեզանից մեկն ենք։ Ուղղակի գտնվում ենք բազմաբնակարան շենքերի տարածքում, իրավունք չունենք խանգարել»,- ասել է նա։

Նշենք, որ հունիսի 29-ին Օսիպյանը արգելել էր բարձրախոսներ ետղադրել Բաղրամյան պողոտայում, եւ ցուցարարները ստիպված են ձեռքի փոքր բարձրախոսներով հայտարարությունները տարածել։

Այսօր չափազանց նոսրացել է քաղաքական գործիչներից եւ հայտնիներից բաղկացած կենդանի պատը, միայն հատուկենտ անձինք են պատ կազմել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ։

Իրավիճակը հանդարտ է նաեւ Ազատության հրապարակում, որտեղ գտնվում են «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների հետ երեկվանից Բաղրամյանից տեղափոխվածները։ Նրանց են միացել շոուբիզնեսի դեմքեր, անգամ երգիչ Արսեն Գրիգորյանն է երգել։

Հունիսի 22-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը: Հունիսի 28-ին ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ