News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Բաղրամյան պողոտայում իրավիճակը լարված չէ։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ օրվա ընթացքում անընդհատ այցելել է Բաղրամյան պողոտա, եւ պետք է ուրախությամբ նշի, թե օրը լարված չէր, այսօր էլ լարված չէ՝ նկատի ունենալով ցուցարարների եւ ոստիկանների հարաբերությունները։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ քաղաքական գործիչներից եւ հայտնի անձանցից բաղկացած կենդանի պատի մասնակիցներն այս պահին չկան, նա նշեց, որ պատի մասնակիցները չեն ասել, որ 24 ժամ նստացույց են անում, այլ հայտարարել են, որ բռնությունը կանխարգելող քայլեր են կատարելու։ «Նրանք այստեղ են լինում ըստ անհրաժեշտության։ Երեկ լարված պահին հաշված րոպեների ընթացքում հարյուրավոր մարդիկ հավաքվեցին։ Այսպահին  դրա անհրաժեշտությունը չկա»,- նկատեց Փաշինյանը՝ հավելելով, որ ոստիկաններից երաշխիք չի ստացել, իրավիճակի վերլուծություն է կատարել եւ հասկացել, որ ամեն ինչ խաղաղ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ