News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Բաղրամյան-Մոսկովյան հատվածում  քիչ առաջ միջադեպ է եղել։

11 AL 112 համարանիշներով «Նիվա» մակնիշի մեքենայով, եւ ոչ սթափ վիճակում գտնվող մի տղամարդ եւ երկու կանայք էին եկել եւ աղմկում էին Բաղրամյան պողոտայի սկզբնամասում, վիճում էին ոստիկանների եւ ցուցարարների հետ։ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները փորձում էին նրանց նստեցնել մեքենան եւ տեղափոխել, սակայն կանայք հարձակվում էին նկարահանող լրագրողների վրա՝ սեռական բնույթի հայհոյանքներ տալով եւ խոչընդոտելով նրանց աշխատանքը։

Երբ կանանց նստեցրին «Նիվա» մակնիշի մեքենան, նրանցից մեկն ուշագնաց եղավ։ Պողոտա շտապօգնություն հրավիրեցին, իսկ այդ ընթացքում նրա ընկերուհին եւ «Նիվա»-ի վարորդը շարունակում էին աղմկել եւ հայհոյանքներ հնչեցնել։

Դեպքի վայր մեծ խումբ ոստիկաններ եկան՝ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Շտապօգնությունը կնոջը տեղափոխեցին հիվանդանոց, իսկ վարորդին բերման ենթարկեցին, քանի որ վերջինս չէր ենթարկվում իրավապահների պահանջին՝ դուրս գալ շտապօգնության մեքենայից։ Փոխոստիկանապետը զայրացավ եւ հրահանգեց վարորդին բերման ենթարկել։

Նշենք, որ ոստիկաններն անունով էին դիմում վարորդին եւ աղջիկներին։

Բաղրամյան պողոտայի ցուցարարների փոխանցմամբ, այդ կանանցից մեկը ժամեր առաջ կրկին եղել էր պողոտայում, բռնության կոչեր հնչեցրել, սակայն նրան կարողացել էին հեռացնել։

Նշենք, որ գիշերվա ընթացքում պողոտայում մի քանի անգամ մանր միջադեպեր են եղել, որոնք արագ հարթվել են։ Այս պահին իրավիճակը Բաղրամյան պողոտայում հանգիստ է, արթնացած ցուցարարները մաքրություն են անում։ 

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ