News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունը հունիսի 30-ին, ժամը 00.43-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Դմիտրով գյուղի գազալցակայանի մոտակայքում վթար է եղել։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Արտաշատ-Երասխ ավտոճանապարհի 14-րդ կմ-ում` Դիմիտրով գյուղի մոտակայքում, բախվել են «Հյունդայի» մակնիշի 34FV729 պ/հ (վարորդ` Ա. Ա. ծնվ.1997թ.) եւ «Մերսեդես» մակնիշի 86SM888 պ/հ (վարորդ` Ա. Ղ. ծնվ.1975թ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Ա.-ն, ուղեւորներ՝ Ե. Գ.-ն (ծնվ.1998թ.), Վ. Ռ.-ն (ծնվ.1998թ.), Վ. Դ.-ն (ծնվ.1998թ.), Ն. Տ.-ն (ծնվ.1997թ.), եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Ա. Ղ.-ն եւ ուղեւոր՝ Հ.Պ.-ն (ծնվ.1983թ.), տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, այնուհետեւ Հ.Պ.-ն  տեղափոխել է Երեւան քաղաք` «Էրեբունի» ԲԿ. բժիշկները ուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարներն հոսանքազրկել, գազազրկել են ավտոմեքենաները, տեղափոխել ավտոքարշակի վրա եւ իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Տպել
Ամենաշատ