News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բաղրամյան պողոտայում հունիսի 30-ին, առավոտյան ժամը 6։30-ի դրությամբ իրավիճակը հանգիստ է։

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, առավոտը սկսվել է ավանդական դարձած աղոթքով եւ ՀՀ օրհներգի կատարմամբ։ Այժմ ցուցարարների մի խումբ մաքրություն է անում։

Գիշերվա ընթացքում մի քանի մանր միջադեպեր են եղել։ Ըստ ցուցարարների, ոչ սթափ վիճակում մարդիկ էին գալիս, փորձում էին սադրել, կռիվ հրահրել, սակայն այդ անձանց հեռացրել են տարածքից։ Իրավապահների թիվը պողոտայում նախորդ օրերի համեմատ ավելի քիչ է։

Գիշերը Բաղրամյանում տեղի է ունեցել քննարկում, ինչի արդյունքում ցուցարարները ստեղծել են աշխատանքային խմբեր (հանրային քննարկումների կազմակերպման խումբ, լրատվական եւ իրազեկման խումբ, կարիքների գնահատման խումբ եւ այլն): Որոշվել է, որ Բաղրամյանում լինելու է շուրջօրյա հերթապահություն, տեղադրվելու է տեղեկատվական սեղանիկ, կազմակերպվելու են միջոցառումներ, համերգներ, մասնագիտական ելույթներ եւ հանրային քննարկումներ։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

 
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ