News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ընթացող բողոքի ակցիաներում եւ դրանից դուրս ամենաշատը «հայհոյվող», անվանարկվող երեւույթը քաղաքականությունն է:

Ի դեմս քաղաքականության՝ ձեւավորվել է մի յուրահատուկ «բոբո», եւ դրան մոտենալը կամ դրան մոտ թողնելը գրեթե հռչակվում է՝ որպես մահացու մեղք: «Ո՛չ թալանին» նախաձեռնությունն ի սկզբանե, իհարկե, հայտարարել է, որ իրենց պայքարը քաղաքացիական է եւ չի վերաճելու քաղաքականի: Սակայն, անկախ դրանից, անկախ երիտասարդների ցանկությունից, պայքարն առաջին իսկ օրվանից եղել է քաղաքական եւ, առավել եւս, այդպիսին է դարձել բողոքի ակցիաների յուրաքանչյուր օրվա հետ:

Խնդիրը, վերջին հաշվով, հանգում է նրան, որ քաղաքացիական նախաձեռնությանը հաջողվել է անպատկերացնելի մեծ հաջողության հասնել՝ քաղաքական բովանդակություն ունեցող պահանջներ առաջ քաշելով, սակայն դրա շարունակությունն արդեն, այսպես թե այնպես, քաղաքական հարթությունում գտնվող գործիքներ ու լուծումներ է պահանջում: Այդ իմաստով քաղաքական որեւէ ուժի կողմից շարժումն այս կամ այն կերպ իր նպատակներին ծառայեցնելու փորձը չպետք է դատապարտվի, ինչպես արվում է վերջին օրերին, առաջին հերթին՝ իշխանական շրջանակների, բայց նաեւ քաղաքացիական ակտիվիստների կողմից: Այլ հարց է, որ քաղաքական ուժերը դա պետք է անեն ոչ թե «տակից», այլ հրապարակավ, հասարակությանն ազնվորեն ներկայացնելով, թե իրենց ո՞ր նպատակին կամ նպատակներին են ցանկանում ծառայեցնել ժողովրդական այս շարժումը:

Նպատակները կարող են բազմազան լինել՝ սկսած իշխանափոխությունից, մինչեւ արտաքին քաղաքական կողմնորոշմանը վերաբերող պահանջներ, ու քաղաքացիներն իրենք կարող են որոշել՝ շարունակո՞ւմ են պայքարն արդեն քաղաքական հարթությունում, թե՞ ոչ: Բայց, կրկնում ենք, ամենակարեւորը քաղաքական ուժերի ազնվությունն է, որը մինչ այս պահը չի դրսեւորվում:

Ու դա հերթական անգամ ցույց է տալիս մեր քաղաքական համակարգի ախտահարվածությունը. քաղաքական ուժերն այնքան են հեղինակազրկվել, որ հեղինակազրկել են քաղաքականություն երեւույթն ընդհանրապես: Վերջին մի քանի տարիներին փողոցը դադարել էր քաղաքական գործոն լինելուց՝ փողոցի միջոցով հասարակությանը հուսախաբ արած քաղաքական ուժերի պատճառով: Հիմա կրկին փողոցը քաղաքական գործոն է, բայց՝ առանց քաղաքական ուժերի: Սա, մի կողմից, անոմալ երեւույթ է, մյուս կողմից՝ գուցե նաեւ հնարավորություն է քաղաքական ուժերի համար՝ մաքրվելու եւ հասարակության հետ ազնիվ լինելու համար:

Հիմա Բաղրամյան պողոտայում կամ Ազատության հրապարակում քաղաքականության մասին խոսելը գրեթե հավասարազոր է սադրանքի: Իշխանությունը շարունակում է օգուտներ քաղել այդ «սադրանքից», որը տարածվում է անտեսանելի կերպով, սակայն դա շատ ավելի վտանգավոր է, քան մնացած ակնհայտ սադրանքները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ