News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 30-ին, ժամը 00.43-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դմիտրով գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Արտաշատ-Երասխ ավտոճանապարհի 14-րդ կմ-ում` Դիմիտրով գյուղի մոտակայքում, բախվել են «Հունդայի» մակնիշի 34 FV 729 պ/հ (վարորդ` 18-ամյա Ա. Ա.) եւ «Մերսեդես» մակնիշի 86 SM 888 պ/հ (վարորդ` 40-ամյա Ա. Ղ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Ա.-ն, ուղեւորներ՝ 17-ամյա Ե. Գ.-ն, 17-ամյա Վ. Ռ.-ն, 17-ամյա Վ. Դ.-ն, 18-ամյա Ն. Տ.-ն եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Ա. Ղ.-ն եւ ուղեւոր՝ 32-ամյա Հ.Պ.-ն, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, այնուհետեւ Հ.Պ.-ն  տեղափոխել է Երեւան քաղաք` «Էրեբունի» ԲԿ. բժիշկները ուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարներն հոսանքազրկել, գազազրկել են ավտոմեքենաները, տեղափոխել ավտոքարշակի վրա եւ իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Իսպանիայում տղամարդը կացնով գրոհել է McDonald's ռեստորանը
Տղամարդը կացնով կոտրել է ռեստորաններից մեկի ցուցափեղկը...
Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում...
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Ամենաշատ