Շահեն, ձգվիր, ամուր եղիր, խելառությունդ պահիր չափի մեջ, հա՞ բալես: Այս մասին, այսօր՝ հունիսի 30-ին, Բաղրամյան պողոտայում ակտիվիստների հետ զրույցի ժամանակ դիմելով Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
«Դու շատ լավ հասկանում ես ամեն ինչ, դու խելացի տղա ես: Աստված պահապան ձեզ: Խելառությունդ պահիր»,-նշեց նա, իսկ քիչ անց բոլորին հրաժեշտ տալիս նորից շրջվեց դեպի Շահեն Հարությունյանը ձեռքտը սեղմեց ու ասաց. «Շահեն, լավ եղիր»: