News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում աշխատող Շվեդիայի քաղաքացուհին Ուոլ Սթրիթի իր ղեկավարից դատարանով 18 մլն դոլար է ստացել։ Նա իր ղեկավարին մեղադրել էր սեռական ոտնձգությունների եւ համացանցում իրեն վարկաբեկելու մեջ, գրում է Associated Press-ը։

Գործակալության տեղեկություններով՝ 25-ամյա Հաննա Բուվենգը իր ղեկավարի դեմ բողոք էր ներկայացրել Նյու Յորքի դատարան։ Նրա խոսքով՝ իր ղեկավարը՝ 43-ամյա Բենջամին Վեյը, 6 ամիս շարունակ իրեն սեռական բնույթի առաջարկներ է արել եւ տեղեկանալով, որ ինքը ընկեր ունի՝ աշխատանքից ազատել է իրեն։ Դրանից հետո, ինչպես նշել է տուժածը, Վեյը համացանցում աղջկան վարկաբեկող տեղեկություններ է տարածել եւ նման բնույթի նամակներ գրել աղջկա հարազատներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Դատարանում Վեյը չի ընդունել իր մեղքը, բայց այդուհանդերձ Մանհեթենի դաշնային դատարանը վճիռ է կայացրել շվեդուհու օգտին։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ