News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ստամբուլի հայկական Քամփ Արմեն անունով հայտնի Թուզլու թաղամասի մանկատան հարցը հայտնվել է  Եվորպայի խորհրդում եւ Եվրախորհրդարանում:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի մարդու իրավունքների միությունը հայտարարել է, որ  (IHD) Քամփ Արմեն մանկատունը Ստամբուլի Գեդիկփաշայի հայկական եկեղեցուն վերադարձնելու համար նամակ են ուղարկել ԵԽ-ին եւ Եվրախորհրդարանին:

Մարդու իրավունքների միության անունից ելույթով հանդես եկած փաստաբան Էրեն Քեսքինը հայտնել է, թե իրենք ամեն ինչ կանեն՝ Քամփ Արմենը հայկական եկեղեցուն վերադարձնելու համար եւ արդեն խնդիրը եվրոպական պլատֆորմներում են ներկայացրել: Էրեն Քեսքինը շեշտել է, որ Թուրքիան պետք է հարգի միջազգային համաձայնագրերը եւ շտապ Քամփ Արմենը վերադարձնի հայկական եկեղեցուն:

Նշենք, որ Ստամբուլի «Քամփ Արմեն» մանկատունը 1987-ին զավթվել է թուրքական իշխանությունների կողմից, այնուհետ վաճառվել թուրք գործարարի։ Վերջինս էլ որոշել է քանդել մանկատունը եւ էլիտար տներ կառուցել։ Հասարակական ճնշման արդյունքում մանկատան քանդումը ժամանակավորապես դադարեցվել է։

Հիշյալ մանկատանն են մեծացել նաեւ Հրանտ Դինքը եւ նրա կինը՝ Ռաքել Դինքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ