News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը ավելի քան 10 տարի լրտեսական  գործունեություն է ծավալել Ֆրանսիայի տնտեսության նկատմամբ՝ իր ձեռքի տակ տեղեկություններ հավաքելով 200 մլն դոլար արժողությամբ ֆրանսիական բոլոր կորպորատիվ պայմանագրերի մասին։ Այս մասին հայտնում է WikiLeaks –ը, որը լրտեսության փաստն ապացուցող նոր գաղտնի փաստաթղթեր է հրապարակել։

Բացի այդ, ինչպես պարզ է դառնում հրապարակած փաստաթղթերից, ԱՄՆ-ը գաղտնալսել է Ֆրանսիայի պաշտոնական անձանց խոսակցությունները։ 2013թ. ԱՄՆ-ը հետաքրքրվել է Ֆրանսիայի բյուջեով եւ ավտոմեքենաների արդյունաբերության անկմամբ։

Ազգային անվտանգության գործակալությունը հետաքրքրություն է ցուցաբերել Ֆրանսիայում ՏՏ եւ էներգետիկ  ոլորտների զարգացման նկատմամբ, փոխանցում է Lifenews-ը։

«ԱՄՆ-ը Ֆրանսիայի դեմ տնտեսական լրտեսություն է իրականացնում 10 տարի շարունակ։ Լրտեսում են ոչ միայն ֆինանսների նախարարին, այլ ավելի քան 200 մլն դոլար արժողությամբ գործարքների շուրջ ֆրանսիական ընկերությունների բանակցությունները»,- հայտարարել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլաիան Ասանժը։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը լրտեսել է Ֆրանսիայի նախագահներ Ժակ Շիրակին, Նիկոլա Սարկոզիին եւ գործող նախագահ Ֆրանսուա Օլանդին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ