News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում ասյ պահին բժիշկները պայքարում են 27-ամյա կնոջ կյանքը փրկելու համար, որի վրա ծննդաբերությունից ժամեր անց կրակել էր ամուսինը:

Այս պահին այնտեղ է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Մեր տեղեկություններով, բժիշկներին հաջողվել է կտրել արյունահոսությունը, հհամակարգչային տոմոգրաֆիական հետազոտություն է իրականացվում:

Բժիշկների խոսքով՝ ամուսինը նորմալ արտաքինով ու հագուստով երիտասարդ էր, ոչ մի կասկածելի վարք չի դրսեւորել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում այսօր՝ հունիսի 30-ին արտակարգ դեպք է գրանցվել: Ամուսինը եկել է հիվանդանոց, կրակել ժամեր առաջ կեսարյան հատմամբ ծննդաբերած կնոջը, ապա ինքնասպան եղել:

Մեզ հաջողվեց պարզել, որ նրանք ապրում են Դավիթաշենում, կինը՝ 27-ամյա Միլենա Ա.-ն ծննդաբերել է 8 ամսականում: Ամուսինը՝ 33-ամյա Հայկ Վ.-ն գալով հիվանդանոց տեսել է զոքանչին եւ հարազատներին այնտեղ, ապա նրանց ուղարկել է բուլկի գնելու եւ կրակել կնոջ պարանոցին: Նոր ծննդաբերած կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է:

Մեզ հասած տեղեկություններով ամուսինը զբաղվում էր արտագնա աշխատանքով:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ահազանգը ստացվել է 10.15-ին, օպերատիվ խումբը դեպքի վայրում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ