News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նոր խորհրդարանում սկսվել է խոսնակի ընտրության գործընթացը։ Այս պաշտոնին հավակնում են տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ։

Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Թուրքիայում հաղթանակ էր տարել Արդարություն եւ զարգացում կուսակցությունը, որը  հավաքել էր ձայների 40.8 տոկոսը եւ խորհրդարանում կունենա 258 տեղ։ Այս կուսակցությունից իր թեկնածությունն առաջադրել է երկրի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, Ժողովրդա-հանրապետական կուսակցության անունից (132 տեղ)՝ Անթալիայի պատգամավոր Դենիզ Բայքալը, քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (80 տեղ)՝ Մերսին Դենգիր Միր Մեհմեթ Ֆըրաթը, Ազգային շարժման անունից (80 տեղ)՝ Էքմելեդդին Իհսանօղլուն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Թուրքիայի խորհրդարանում խոսնակի ընտրությունները ընթանում են փակ քվեարկությամբ։ Առաջին եւ երկրորդ փուլերում թեկնածուները պետք է հավաքեն ձայների 2/3-ը։ Եթե նման քանակ ոչ ոք չապահովի, չորեքշաբթի կկայանա 3-րդ եւ անհրաժեշտության դեպքում՝ 4-րդ փուլը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ