Թունիսի զբոսաշրջային ոլորտը այս տարի առնվազն 515 մլն դոլար կկորցնի Սուսիի ահաբեկչությունից հետո։ Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։
«Ահաբեկչությունը շատ ուժեղ ազդելու է տնտեսության վրա։ Մեծ կորուստներ կլինեն»,- հայտարարել է Թունիսի զբոսաշրջության նախարարը։
2014թ. Թունիսը զբոսաշրջությունից ունեցել էր 1.95 մլրդ դոլար եկամուտ, ինչը կազմել էր երկրի ՀՆԱ 7 տոկոսը։
Հիշեցնենք, որ Սուսի զբոսաշրջային քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից զոհվել էր 39 մարդ։