News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ծննդատանը կնոջը հրազենային ծանր վնասվածք հասցրած եւ ինքնասպան եղած տղամարդն արձակել է 4 կրակոց, որից երկուսը դիպել է կնոջ պարանոցին, մեկը պատին, մյուսն էլ իր սրտին է կրակել:

Բուժաշխատողները NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ կողքի հիվանդասենյակներում թեթեւ չխկոց են լսել, բարձր կրակոցի ձայն չի լսվել:

Ամուսիններին հայտնաբերել է բուժքույրերից մեկը, որը դեպքից 5 րոպե հետո մտել է հիվանդասենյակ: Տեսնելով սպանված տղամարդուն եւ վիրավոր կնոջը, նա անմիջապես կանչել է մյուսներին:

Այս պահին ոստիկանությունն աշխատում է հիվանդասենյակում, ոչ մեկին թույլ չեն տալիս ներս մտնել, պատրաստվում են ամուսնու դիակը տեղափոխել:

Բուժաշխատողները նշել են, որ ամուսինները մի քանի տարի երեխա չէին ունենում եւ փոքրիկի ծնունդը սպասված էր: Երեխան նորմալ վիճակում է, ծնվել է հունիսի 29-ին:

Իսկ երիտասարդ կնոջն այս պահին վիրահատում են, իրավիճակը ծանր է:

Վիրահատությունն իրականացնում են մի խումբ բժիշկները, որոնց թվում է Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը:

Բժիշկներին հաջողվել է կտրել արյունահոսությունը, համակարգչային տոմոգրաֆիական հետազոտություն է իրականացվում:

Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում է նաեւ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Բժիշկների խոսքով՝ ամուսինը նորմալ արտաքինով ու հագուստով երիտասարդ էր, ոչ մի կասկածելի վարք չի դրսեւորել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում այսօր՝ հունիսի 30-ին արտակարգ դեպք է գրանցվել: Ամուսինը եկել է հիվանդանոց, կրակել ժամեր առաջ կեսարյան հատմամբ ծննդաբերած կնոջը, ապա ինքնասպան եղել:

Մեզ հաջողվեց պարզել, որ նրանք ապրում են Դավիթաշենում, կինը՝ 27-ամյա Միլենա Ա.-ն ծննդաբերել է 8 ամսականում: Ամուսինը՝ 33-ամյա Հայկ Վ.-ն գալով հիվանդանոց տեսել է զոքանչին եւ հարազատներին այնտեղ, ապա նրանց ուղարկել է բուլկի գնելու եւ կրակել կնոջ պարանոցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Ամենաշատ