News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հռոմի քաղաքապետ 60-ամյա Ինյացիո Մարինոն շտապ կարգով հիվանդանոց է տեղափոխվել վատ ինքնազգացողության պատճառով։ Նշենք, որ այսօր նա պետք է մասնակցեր մաֆիայի դեմ պայքարի հանձնաժողովի նիստին, հայտնում է Il Messaggero թերթը։

Հայտնի քաղաքական գործիչը պետք է մասնակցեր Հռոմում ներգաղթյալների ընդունման հարցով լսումներին, որոնք ընթանալու էին ազգային  խորհրդարանի մաֆիայի դեմ պայքարի հանձնաժողովում, նշում է թերթը։

Անցյալ հինգշաբթի ոստիկանությունը Հռոմի օդանավակայանի փոստային բաժանմունքում Մարինոյին հասցեագրված սպառնալիքներով նամակ էր հայտնաբերել, իսկ ծրարի մեջ փամփուշտ էր եղել։ Դրանից հետո ոստիկանությունը խստացրել էր նրա տան հսկողությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշենք, որ հունիսի սկզբին Հռոմում հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել էր մաֆիայի 44 ներկայացուցիչ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ