News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ծննդատանը կնոջը հրազենային ծանր վնասվածք հասցրած եւ ինքնասպան եղած տղամարդու մոտ 2 ատրճանակ է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է հիվանդանոցում քննչական աշխատանքներ իրականացնող իրավապահ մարմնի աշխատակիցը:

Նրա խոսքով՝ ատրճանակներից մեկով նա կրակոցներ է արձակել, մյուսը եղել է գրպանում, որի մակնիշն ոստիկանության աշխատակիցը չնշեց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ «սպանության փորձ» եւ «ապօրինի զենք կրելը»:

Նշենք, որ տղամարդն արձակել է 4 կրակոց, որից երկուսը դիպել է կնոջ պարանոցին, մեկը պատին, մյուսն էլ իր սրտին է կրակել:

Բուժաշխատողները NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ կողքի հիվանդասենյակներում թեթեւ չխկոց են լսել, բարձր կրակոցի ձայն չի լսվել:

Ամուսիններին հայտնաբերել է բուժքույրերից մեկը, որը դեպքից 5 րոպե հետո մտել է հիվանդասենյակ: Տեսնելով սպանված տղամարդուն եւ վիրավոր կնոջը, նա անմիջապես կանչել է մյուսներին:

Բուժաշխատողները նշել են, որ ամուսինները մի քանի տարի երեխա չէին ունենում եւ փոքրիկի ծնունդը սպասված էր: Երեխան նորմալ վիճակում է, ծնվել է հունիսի 29-ին:

Իսկ երիտասարդ կնոջն այս պահին վիրահատում են, իրավիճակը ծանր է:

Վիրահատությունն իրականացնում են մի խումբ բժիշկները, որոնց թվում է Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը: Բժիշկներին հաջողվել է կտրել արյունահոսությունը, համակարգչային տոմոգրաֆիական հետազոտություն է իրականացվում:

Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում է նաեւ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Բժիշկների խոսքով՝ ամուսինը նորմալ արտաքինով ու հագուստով երիտասարդ էր, ոչ մի կասկածելի վարք չի դրսեւորել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում այսօր՝ հունիսի 30-ին արտակարգ դեպք է գրանցվել: Ամուսինը եկել է հիվանդանոց, կրակել ժամեր առաջ կեսարյան հատմամբ ծննդաբերած կնոջը, ապա ինքնասպան եղել:

Մեզ հաջողվեց պարզել, որ նրանք ապրում են Դավիթաշենում, կինը՝ 27-ամյա Միլենա Ա.-ն ծննդաբերել է 8 ամսականում: Ամուսինը՝ 33-ամյա Հայկ Վ.-ն գալով հիվանդանոց տեսել է զոքանչին եւ հարազատներին այնտեղ, ապա նրանց ուղարկել է բուլկի գնելու եւ կրակել կնոջ պարանոցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ