News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ» - «Ֆոլգորե» հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսին «Փյունիկ» ակումբը ArmFootball.com կայքին չհավատարմագրեց առաջիկա հանդիպումը լուսաբանելու համար՝ պատճառաբանելով որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը չի ցանկանում աշխատել ArmFootball.com կայքի հետ:
Իրականում, եթե լրջորեն նայենք, մեծ բան չի եղել, եւ աղմուկ բարձրացնել երեւի չարժե: Սակայն այս քայլը եւս մեկ անգամ հաստատում է հայկական ֆուտբոլում տիրող ճնշումը լրագրողների հանդեպ: ArmFootball.com կայքը Հայաստանի ամենաանաչառ եւ առողջ քննադատություն ներկայացնող մարզական կայքերից է: Վերջին ամիսներին մի քանի անգամ կայքը հրապարակեց հոդվածներ հայկական ֆուտբոլի արդիական խնդիրների մասին, ինչով էլ ընկավ սեւ ցուցակ: Կարծում եմ` «Փյունիկ» - «Ֆոլգորե» խաղի մամուլի ասուլիսը բաց թողնելը մեծ կորուստ չէ կայքի համար: Այլ հարց է, որ արվում է ամեն բան, որպեսզի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփանին բարդ հարցեր չտրվեն: Օրեր առաջ, երբ «Փյունիկը» պարտվեց վրացական «Ցխինվալի» թիմին, լրագրողների հարցերին Հովսեփյանը պատասխանեց, թե նրանք միայն բացասականն են տեսնում: Իրականում պարտության մեջ լավը տեսնելը մի քիչ դժվար է: Ցավալի է, բայց հայ լրագրողներից սպասում են միայն այն հարցերը, որոնք իրենց դուր կգան, կամ կգովաբանեն:
Նույն պատկերը ազգային հավաքականի նախախաղային ասուլիսի ժամանակ էր: Այդքան քննարկվող հարցին, թե ինչու Արթուր Եդիգարյանը, ով հիանալի մարզավիճակում է, չհրավիրվեց, չստանալով հստակ պատասխան, մարզական լրագրողները խնդրեցին Սարգիս Հովսեփյանին իրենց նույնպես բացատրել, որպեսզի հասկանան, թե ինչն է իրականում պատճառը: Ի պատասխան Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը բավական բարկացած տոնով ասաց, որ լրագրողները ընդամենը լրագրող են եւ պրոֆեսիոնալ չեն: Ինքն է մարզիչը եւ գիտի` ինչ պետք է անել: Նման կերպ լրագրողների հետ երեւի իրեն թույլ է տվել խոսել միայն երկու անգամ Չեմպիոնների լիգա հաղթած Ժոզե Մոուրինյոն: Իսկ երբ հետխաղյա ասուլիսին այն լրագրողները, ովքեր փորձում են հարցնել, կամ գուցե քննադատել որեւէ ֆուտբոլիստի խաղը, միանգամից հայտնվում են դավաճանի կարգավիճակում:

Ես միշտ սիրում եմ հետեւել ռուսական ու եվրոպական մարզական լրատվամիջոցների աշխատանքին: Ռուսաստանի հավաքականի վերջին պարտությունից հետո բոլոր կայքերը քննադատում էին Ֆաբիո Կապելոյին: «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը՝ Ռուսաստանի ամենահարուստ մադկանցից մեկը, չդիմանալով քննադատությունների ճնշմանը, թողեց թիմի ղեկը: 
Երբեք չեմ մոռանա, թե ինչպես Դանիա – Հայաստան (4:0) խաղից հետո դանիացիների գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը մոտ քառասուն րոպե լրագրողների հետ զրույցում պատասխանում էր բոլոր հարցերին, փորձում բացատրել եւ հասկանալ պարտության պատճառները:
Իսկ մեզ մոտ օրեր առաջ աշխատանքից հեռացվեց Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Մենուա Մեհրաբյանը: Պատահական չէ, որ դա եղավ հաջորդ օրը այն բանից հետո, երբ հարցազրույցում փորձել էր վերլուծել հավաքականին վերաբերող որոշ խնդիրներ:
Առանձին թեմա է մարզական լրագրողների հավատարմագրման ընթացքը: Վերջին երեք տարիներին ներկա եմ եղել հավաքականի գրեթե բոլոր արտագնա խաղերին: Դրսում տեսել եմ մի բան. արվում է ամեն ինչ, որպեսզի լրագրողի աշխատանքը հեշտանա, որպեսզի նա կարողանա լուսաբանել այնպես, ինչպես ուզում է: Արտագնա խաղերին ես աշխատում եմ թեʹ որպես գրող թղթակից, թեʹ որպես տեսանկարահանող: Ժամանակն առաջ է գնում՝ ամեն բան զարգանում է: Այսօր լրագրողը եւ գրում է, եւ տեսագրում, եւ մոնտաժում, իսկ մեզ մոտ եթե լրագրող ես, տեսագրելը փաստորեն արգելվում է: Ամեն անգամ ինքս այդ խնդրի առաջ կանգնում եմ:
Ամենացավալին այն է, որ Հայաստանի Բարձրագույն խմբի խաղերը դիտելու գնում են ամենաշատը 200-300 երկրպագուներ եւ մի քանի լրագրող: Տեսարանը ավելի ուրախ չէ եվրագավաթների խաղերին: Այդ դեպքում արդյոք կայքերին արգելելը, լրագրողներին հալածելը բերելու է հայկական ֆուտբոլի զարգացման: Թե՞ նպատակն այն է, որ մարզական լրագրողը ասուլիս գնալուց առաջ հարցերը նախապես ուղարկի, որ թույլ տաք աշխատել: Այսպե՞ս եք տեսնում հայկական ֆուտբոլի զարգացումը…

Վերա ՄարտիրոսյանVera&Football

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ