News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանում շուտով գործարկվելու է «Էլեկտրոնային հայցադիմում» համակարգը, որի ներդրման անհրաժեշտությունը բխում է 2012 թ. հունիսի 30-ին ՀՀ նախագահի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների միջոցառումների ցանկից»: Համակարգի ներդրման հիմնական նպատակը քաղաքացիական գործերով հայցադիմումների էլեկտրոնային ներկայացման հնարավորության ապահովումն է: Համակարգի միջոցով քաղաքացիները կկարողանան հայցադիմումը դատարան ներկայացնել էլեկտրոնային եղանակով:  Այն էապես կբարելավի հանրությանը մատուցվող ծառայությունների որակը, կնվազեցնի թղթային փաստաթղթաշրջանառությունը, կխնայի հանրային եւ մասնավոր միջոցները` ժամանակի եւ ֆինանսական առումով:

«Էլեկտրոնային հայցադիմում» համակարգը նշանակալի է նաեւ այն առումով, որ անձը հնարավորություն է ստանում ոչ միայն հայցադիմումը դատարան ներկայացնել էլեկտրոնային եղանակով, այլ նաեւ ստանալ տեղեկություններ դատական գործընթացի վերաբերյալ:

DataLex-ին (դատական տեղեկատվական համակարգ) կից գործող համակարգը նաեւ ունենալու է լրացուցիչ գործիքներ, ինչպիսիք են՝ հայցվորի անձնական տիրույթը, որում ներկայացված են լինելու հայցվորի կողմից ներկայացված հայցերի ընթացքը, դատական նիստերի ժամանակացույցը եւ այլն:

Տպել
Ամենաշատ