News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հնդկաստանը սկսել է Հնդկական օվկիանոսի հատակին օգտակար հանածոներ ու թանկարժեք մետաղներ որոնելու նպատակով երկրաբանական հետախուզումներ անցկացնել, հայտնում է Times of India-ն։

Օվկիանոսի հատակի առաջին ուսումնասիրությունը իրականացվել է այսպես կոչված Ռոդրիգեսի եռյակի շրջանում, որտեղ միավորվում են երեք տեկտոնական սալերը՝ հնդավստրալական, Աֆրիկյան եւ Անտարկտիդայի պլատֆորմները։ Ռոդրիգեսի եռյակը Հնդկական Օվկիանոսի հարավային հատվածում է՝ Մավրիկիայի ափերին։

Ուսումնասիրությունների երկրորդ փուլը, որը անցկացվելու է Օվկիանոսյան տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի (NIOT) եւ Օվկիանոսի ու Անտարկտիկայի ուսումնասիրությունների ազգային կենտրոնի կողմից (NCAOR), կմեկնարկի մոտ ժամանակներս, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ