News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բաղրամյան պողոտայում ցուցարարները թռուցիկներ են բաժանում:

Թռուցիկում, մասնավորապես, ասվում է.

«Էլեկտրաէներգիայի ապօրինի թանկացման դեմ բողոքը շարունակվում է:

Իշխանություններն ամեն միջոց գործադրում են ջլատելու ցուցարարների ուժերը:

Ուզում ենք հիշեցնել, որ հանրության երեք պահանջներից որեւէ մեկը չի կատարվել։

Այս իրավիճակում կենսական է դառնում հանրության ուժերի կենտրոնացումը։ Յուրաքանչյուրիս ֆիզիկական ներկայությունը շատ կարեւոր դեր կարող է ունենալ պայքարի հետագա զարգացման համար։

Հունիսի 29-ին ցուցարարների մի մասը ստեղծեց բաց աշխատանքային խմբեր, որոշվեց, որ Բաղրամյանում լինելու է շուրջօրյա հերթապահություն, տեղադրվելու է տեղեկատվական սեղանիկ, կազմակերպվելու են միջոցառումներ, համերգներ, մասնագիտական ելույթներ ու հանրային քննարկումներ։

Ինչ կարող ես անել դու.

Մասնակցել ամեն օր Բաղրամյանում 20։30 կազմակերպվող հանրային քննարկման

Միանալ աշխատանքային խմբերին կամ ստեղծել քո խումբը (խմբերի մասին տեղեկություն կարող ես ստանալ հանրային քննարկման ժամանակ)

Տարածել այս թռուցիկը

Տարածել տեղեկատվություն ֆեյսբուքով եւ այլ միջոցներով,

Մասնակցել շուրջօրյա նստացույցին, հերթապահել,

Կհանդիպենք Բաղրամյանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ