Շրի Լանկայում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին սկսված անկարգությունների ժամանակ մահացել է առնվազն մեկ մարդ, եւս երկուսը վիրավոր են: Այս մասին հաղորդում են դիտորդները:
Շրի Լանկայի նախագահ մայտրիպալա Սիրիսենան նախորդ շաբաթ ցրել է խորհրդարանը եւ նոր խորհրդարանական ընտրությունների օր սահմանել օգոստոսի 17-ը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Սինհուայի» տվյալներով, մեկ մարդ մահացել է Ռատնապուրում՝ երկու գլխավոր քաղաքական կուսակցությունների կողմնակիցների միջեւ բախման ժամանակ:
«Սպանվածն ակտիվ քաղաքական դիրքորոշում ուներ, եւ ոստիկանությունը փորձում է պարզել, թե արդյոք սպանությունը քաղաքական դրդապատճառներ ունի»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը: