News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Լոս Անջելես քաղաքի շրջանում երկրակեղեւի պատռվածքն ավելի խորն է, քան նախկինում էր համարվում, ինչը կարող է հզոր երկրաշարժի պատճառ դառնալ: KPCC ռադիոկայանի փոխանցմամբ, այսպիսի եզրահանգման է եկել Սանտա Բարբարայի Կալիֆորնիական համալսարանի երկրաբան Ջիմ Բոուլզը:

Հետազոտության ընթացքում գիտնականը պարզել է, որ մեծ Լոս Անջելեսի տարածքում երկրակեղեւի պատռվածքի պատճառով հելիում գազի զգալի արտահոսք է տեղի ունենում:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, գիտնականին հաջողվել է հավաքել եւ քիմիական անալիզի ենթարկել պատռվածքից դուրս հոսող հելիումը, ինչի արդյունքում նա կանխատեսում է, որ առաջիկա 30 տարիների ընթացքում Լոս Անջելեսում 7 մագնիտուդով երկրաշարժ տեղի կունենա: Մինչ այս, մասնագետներն ավելի պակաս աղետալի՝ 4.7 մագնիտուդով երկրաշարժի մասին էին հայտնում:

 
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել
Տուժածների և ցունամիի սպառնալիքի մասին չի հաղորդվել...
Թուրքիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5,6 մագնիտուդով ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 18.11-ի սահմաններում...
EFSD. Հայաստանում երկրաշարժերի վնասը կարող է հասնել 2,4 միլիարդ դոլարի
Ուսումնասիրության շրջանակներում կազմվել են երկրների պրոֆիլներ՝ ներառյալ համակարգված տեղեկատվություն...
Չինաստանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում
Թայվանի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենահզոր ցնցումները՝ 5,4 և 5,1 մագնիտուդով...
Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը մոտ 25 հազար մարդ բնակչությամբ Պադամ քաղաքից 35 կմ հարավ է։ Երկրաշարժի օջախը 21 կմ խորության վրա է...
Ամենաշատ