News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հետազոտողները պարզել են, որ տնտեսական անկման ժամանակներում ծնողները դուստրերի մասին ավելի շատ են հոգ տանում, քան որդիների: Գիտնականների հոդվածը հրապարակվել է Тhe Journal of Consumer Research-ում:

Փորձին 629 մարդ է մասնակցել: Նրանց խնդրել են կարդալ մասնագիտացված ամսագրում հրապարակված հոդված, որում երկրի տնտեսությունը նկարագրվում է որպես ակտիվորեն աճող, կայուն կամ անկում ապրող: Դրանից հետո մասնակիցներին խնդրել են ասել, թե որոշակի գումարն ինչպես կբաժանեին դստեր եւ որդու միջեւ:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մարդկանց մեծ մասը նախընտրում է խնայողությունների 60%-ը տալ դստերը, իսկ մնացած մասը՝ որդուն:

Ավելին, ըստ Gazeta-ի, վիճակագրությունը ցույց է տալիս, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում ամուսնական զույգերը մանկատներից սովորականից ավելի հաճախ են աղջիկ որդեգրում:

Հետազոտության հեղինակները վստահեցնում են. մարդիկ, ինչպես եւ բոլոր կաթնասունները, դժվար ժամանակներում ենթագիտակցորեն հակված են սատարել իգական սեռի ներկայացուցիչներին, քանի որ կենդանական աշխարհում հենց նրանք են ապահովում սերնդի շարունակությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ