News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական միջադեպից տուժած կնոջ մոտ հայտնաբերվել են բազմաթիվ, գնդակային, բեկորային վիրավորումներ ուսահոդի, պարանոցի, ծոծրակային շրջանում: Այս մասին հաղորդագրություն է տարածել առողջապահության նախարարությունը:

ԱՆ մամուլի հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«Կինն անմիջապես տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ կատարվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները, այդ թվում լաբորատոր, գործիքային, համակարգչային տոմոգրաֆիական հետազոտություններ:

«Հայտնաբերվել են բազմաթիվ, գնդակային, բեկորային վիրավորումներ ուսահոդի, պարանոցի, ծոծրակային շրջանում: Հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հարաբերական կայուն, ներկայումս գտնվում է վիրասրահում»,- մանրամասնել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով բժշկական տնօրեն Արսեն Գրիգորյանը:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, մասնագիտական խմբի հետ այս պահին գտնվում են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում այսօր՝ հունիսի 30-ին արտակարգ դեպք է գրանցվել: Ամուսինը եկել է հիվանդանոց, կրակել ժամեր առաջ կեսարյան հատմամբ ծննդաբերած կնոջը, ապա ինքնասպան եղել:

Մեզ հաջողվեց պարզել, որ նրանք ապրում են Դավիթաշենում, կինը՝ 27-ամյա Միլենա Ա.-ն ծննդաբերել է հղիության 8-րդ ամսում: Ամուսինը՝ 33-ամյա Հայկ Վ.-ն գալով հիվանդանոց տեսել է զոքանչին եւ հարազատներին այնտեղ, ապա նրանց ուղարկել է բուլկի գնելու եւ կրակել կնոջ պարանոցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Իսպանիայում տղամարդը կացնով գրոհել է McDonald's ռեստորանը
Տղամարդը կացնով կոտրել է ռեստորաններից մեկի ցուցափեղկը...
Ամենաշատ