Հունիսի 29-ին, ժամը 12.10-ին հիվանդանոցից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ թիակի վերին երրորդականի կտրված, ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 62-ամյա Սեդրակ Ղ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, Փոքր Մանթաշ գյուղում, վիճաբանության ժամանակ, Սեդրակ Ղ.-ին դանակով հարվածել եւ վնասվածքը պատճառել է 55-ամյա Կորյուն Մ.-ն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Դանակն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: