Ինդոնեզիայի ժողովրդական ներկայացուցիչների խորհուրդը (խորհրդարան) դիմել է երկրի նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ պահանջելով Մեդանի աղետից հետո դուրս գրել ՌՕՈւ հնացած ինքնաթիռները։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով պատգամավոր Փրամոնո Անունգին։
«Մենք դիմում ենք կառավարությանը՝ պահանջելով գնել ՌՕՈՒ նոր ինքնաթիռներ։ Հիմա զինված ուժերի ավիապարկը բաղկացած է հիմնականում հին եւ ցածր որակից ինքնաթիռներից»,- հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ Ինդոնեզիայում «Հերկուլես» С-130 ռազմական օդանավի կործանման պատճառը ամենայն հավանականությամբ եղել է շարժիչի անսարքությունը։ Օդանավը վայր էր ընկել Մեդան քաղաքի հյուրանոցի վրա։