News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քուվեյթի էմիր շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբարը հրամայել է կարճ ժամկետներում վերականգնել շիական մզկիթը, որտեղ անցյալ ուրբաթ ահաբեկչություն էր տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «Ալ Կաբասը»։

«Նորին գերազանցություն էմիրը պնդում է, որպեսզի իմամ Աս Սադիկի մզկիթը արագ վերականգնվի»,- մեջբերում է պարբերականը շեյխի աշխատակազմի ղեկավար Մուհամմեդ Աբդուլլահ Ալ Մուբարաք Աս Սաբահի խոսքը, գրում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ մահապարտն իր մարմնին ամրացված ռումբը Էլ-Քուվեյթի կենտրոնում գտնվող շիաների մզկիթում գործի էր դրել հունիսի 26-ին՝ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Ահաբեկչությունից զոհվել էր 27 մարդ, եւս 227 հոգի վիրավորվել է: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ