News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հունիսի 29-ին Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստը, որին մասնակցել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը: Նշենք, որ պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Գագիկ Մելիքյանը եւ Արծվիկ Մինասյանը:

Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում ողջույնի խոսքով հանդես են եկել Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Վիկտոր Գումինսկին:

Ողջունելով բելառուս գործընկերներին միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստի անցկացման կապակցությամբ՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Միջխորհրդարանական հանձնաժողովը բաց եւ կառուցողական երկխոսության հարթակ է: Նա փաստել է, որ համատեղ ջանքերով հաջողվել է հայ-բելառուսական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հարցում զգալի հաջողություններ արձանագրել:

«Մեծ հաղթանակի 70-ամյակին ընդառաջ լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այս երկուսի կապն առաջին հայացքից անտեսանելի է եւ անուղղակի է թվում, բայց պետք է նշեմ, որ 1915 թվականին հայ ժողովրդի միլիոնուկես զավակներ զոհ դարձան հենց այդպիսի նացիզմի եւ ֆաշիզմի: Թուրքիայի անպատժելիությունն էր, որ ծնեց Մուսոլինիի ֆաշիզմը եւ Հիտլերի նացիզմը: Սրա վառ օրինակը գերմանական ռազմական հրամանատարության առջեւ Հիտլերի հայտարարությունն էր. «Ով է այժմ հիշում Օսմանյան Թուրքիայում հայերի բնաջնջման մասին»: Սա եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ Գերմանիայի քաղաքականությունը երիտթուրքերի նացիզմի քաղաքականության շարունակությունն էր»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

Այնուհետեւ քննարկվել են նիստի օրակարգային հարցերը, որոնք վերաբերել են Հայաստանի եւ Բելառուսի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներին, միջազգային խորհրդարանական կազմակերպություններում կողմերի համագործակցությանը, Հայաստանում եւ Բելառուսում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման արդյունքներին:

Օրակարգային բոլոր հարցերի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Արծվիկ Մինասյանը եւ Գագիկ Մելիքյանը:

Նիստի ընթացքում կողմերը կոչ են արել ընդլայնել միջխորհրդարանական համագործակցության շրջանակը, կարեւորվել է Միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը եւ դերը: Առաջարկություններ են ընդունվել, որոնք մասնավորապես վերաբերել են տնտեսական ոլորտի բարեփոխումներին: Կողմերն առաջարկել են Գյումրի քաղաքում հիմնել գյուղատնտեսական տեխնիկայի սպասարկման եւ պահեստամասերի արտադրության հայ-բելառուսական համատեղ ձեռնարկություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն շարունակում են անկումը
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 29-ին, կազմել է…
Արաբկիրում շենք կառուցող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրում նվազեցրել է բնակարանների իրական գինը
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում…
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Ամենաշատ