News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր՝ հունիսի 30-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի եւ Նորվեգիայի թագավորության Քարտեզագրության եւ կադաստրի գերատեսչության աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում ամփոփվեցին նաեւ «Հողային ռեսուրսների կայուն կառավարման գործիքներ» ծրագրի արդյունքները:

Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարությունը ի դեմս Նորվեգիայի Կառավարության 2012թ. հոկտեմբերի 4-ին դրամաշնորհ է սահմանել «Հողային ռեսուրսների կայուն կառավարման գործիքներ» ծրագրին, որը նախատեսվում էր իրականացնել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից: Ծրագրի ընդհանուր տեւողությունը նախատեսված էր 2.5 տարի եւ ավարտվեց 2015 թվականի հունիսի 30-ին:

Նպատակները, որոնք դրված էին դրամաշնորհային ծրագրի հիմքում, կարեւորագույն նշանակություն ունեին ոլորտի առաջընթացի եւ արդիականացման գործում: Ծրագրի նպատակներից հատկանշական են Հայաստանում մշտական գործող ՋիՊիԷս(GPS) ռեֆերենց կայանների ցանցի ստեղծումը եւ Հայաստանի տնտեսապես ակտիվ գոտիների օդային լուսանկարահանումը, թվային բարձունքային մոդելի ստեղծումը եւ օրթոլուսանկարների ստեղծումը:

Ծրագրի առաջին փուլում ձեռք են բերվել եւ տեղակայվել 12 ռեֆերենց կայաններ, որոնք ձեւավորել են Հայաստանի տեղադիրքի որոշման համակարգը (ARMPOS): Կայանների ցանցը հնարավորություն է ստեղծել բարձր ճշտությամբ որոշել տեղադիրքը հանրապետության ողջ տարածքում: ARMPOS համակարգի կիրառության ոլորտներն են՝ գյուղատնտեսություն, բարձր ճշտության ինժեներական աշխատանքներ, սեյսմիկ դիտարկումներ, տրանսպորտ, նավիգացիա, կադաստրային, տեղագրական եւ թեմատիկ քարտեզագրություն եւ այլն:

Ծրագրի երկրորդ փուլում իրականացվել է ՀՀ տարածքի զգալի մասի (շուրջ 13.500 ք.կմ) օդային լուսանկարահանումը եւ լազերային սկանավորումը: Հանրապետության խոշորագույն քաղաքները (Երեւան, Գյումրի, Վանաձոր) լուսանկարահանվել են GSD-10սմ, իսկ այլ տարածքները GSD-20սմ ճշտությամբ: Ավարտվել են գեոդեզիական դիտարկումների, թվային բարձունքային մոդելի մշակման եւ օրթոլուսանկարների ստեղծման ուղղությամբ աշխատանքները: Ներկայումս իրականացվում է նաեւ աշխատանքի որակի վերահսկում:

Ստացված օրթոֆոտոհատակագծերը մեծապես կնպաստեն առկա քարտեզների ճշգրտման եւ նոր հատակագծերի ստեղծման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Աշխատանքային հանդիպման մասնակիցներին ողջունեց ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Մարտին Սարգսյանը, ինչպես նաեւ Նորվեգիայի թագավորության Քարտեզագրության եւ կադաստրի գերատեսչության տնօրեն Հելգե Օնսրուդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է...
Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց
ՀՀ վարչապետի 2022 թվականի ապրիլի 28-ի համապատասխան որոշման համաձայն․․․
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Ամենաշատ