Ռուսաստանի քննչական կոմիտեին վերսկսել է Նեֆտեյուգանսկի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանության հետաքննությունը, որը տեղի է ունեցել 1998 թվականին: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեի կայքը:
«Այդ սպանության եւ մի շարք այլ ծանր հանցագործությունների պատվիրատուի դերում կարող է հանդես գալ անմիջականորեն ՅՈՒԿՕՍ-ի ղեկավար Միխայիլ խոդորկովսկին»,-ասված է ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինի հաղորդագրությունում:
Նշվում է, որ վկաների ու կասկածյալների հարցաքննություններ կկատարվեն, որոնց շարքում, ամենայն հավանականությամբ, կլինի նաեւ Խոդորկովսկին: