Եգիպտոսի ՆԳՆ-ն զբոսաշրջային ավտոբուսների համար փակել է Հուրգադա-Լուքսոր 2 մայրուղիներից մեկը: Լուքսորում են գտնվում հին եգիպտական տաճարները:
«Թույլ լոգիստիկ ենթակառուցվածքների եւ անվտանգության անբավարար միջոցառումների պատճառով Էլ Քուսեյր-Քեֆտ մայրուղին փակվել է բոլոր տուրիստական ավտոբուսների համար, հաղորդում է եգիպտական Egypt Independent պարբերականը՝ ներկայացնելով ՆԳՆ հայտարարությունը:
Եգիպտական տուրգործակալությունների ասոցիացիան արդեն զգուշացրել է այդ արգելքի մասին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Եգիպտոսում շատ բարձր է ավտովթարներից զոհերի թիվը՝ տարեկան 15 հազար մարդ: