ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին եւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Վիեննայում երկկողմ հանդիպման ժամանակ կքննարկեն Իրանի միջուկային ծրագրի կարգավորման հարցը: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է պետքարտուղարության ներկայացուցիչ Մերի Հարֆը:
«Իրանը եւ մյուս հարցերը»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչ թեմաներ են քննարկվելու այդ հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ ռուսական պատվիրակության աղբյուրը հայտնել էր, որ ի թիվս այլ հարցերի, նախարարները նախատեսում են քննարկելի «Իսլամական պետության» դեմ պայքարում ջանքերը համատեղելու հարցը: