Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը չի պատրաստվում Ուկրաինայի հետ քննարկել 2015թ. երրորդ եռամսյակում մատակարարվող գազի զեղչի հարցը։ Նման հայտարարություն է արել ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այդ որոշումը կայացրել է ՌԴ կառավարությունը եւ ոչ թե Ուկրաինան։ Ուստի ոչ մի համաձայնության կարիք չկա»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ «Նաֆտոգազի» եւ «Գազպրոմի» միջեւ պայմանագրի համաձայն՝ Ուկրաինան գազ կստանա հազար խ/մ-ի դիմաց 247.18 դոլար գնով։