News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կառավարությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աուդիտի չափանիշները կմշակի հուլիսի ընթացքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչէ Գաբրիելյանը:

Հարցին՝ խոսքը միայն ֆինանսական աուդիտի՞ մասին է, թե կլինի նաեւ տեխնիկական աուդիտ, նա պատասխանել է. «Խոսքը միայն դրա մասին չէ: Պետք է պատասխանել հարցին, թե կարո՞ղ են այդ գործողությունները (էներգետիկ շուկայի մասնակիցների-խմբ) ազդել սակագնի վրա, թե ոչ»:

Հարցին, թե աուդիտը կվերաբերի միայն ՀԷՑ-ին, թե նաեւ էլեկտրաէներգիա արտադրող ընկերություններին, փոխվարչապետն արձագանքել է. «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ մեզ անհրաժեշտ կլինի հնչած հարցի պատասխանն ստանալու համար: Արդյոք կպահանջվի համապատասխանության աուդիտ, թե նաեւ ֆինանսական, եւ ինչ տեսքով: Այս բոլոր հարցերը մենք կլուծենք նախապատրաստական աշխատանքների ընթացքում»:

«Կարծում եմ՝ հուլիսի ընթացքում մենք արդեն մեր ձեռքին կունենանք նախապատրաստված չափանիշները ապագա աուդիտի համար»,-ամփոփել է Վաչե Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Պորտուգալիայում կառուցվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Cerca-ն համալրված է ավելի քան 310 հազար երկդիմաց արևային մարտկոցներով...
Ամենաշատ