Հունաստանը հրաժարվել է Արժույթի միջազգային հիմնադրամին մուծել վարկի հերթական տրանշը։ Նման հայտարարություն է արել Հունաստանի ֆինանսների նախարար Յաննիս Վարուֆակիսը, հայտնում է Agence France-Presse-ի թվիթերյան էջը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հունաստանի իշխանությունները պատրաստ են վերսկսել ԱՄՀ-յ հետ բանակցությունների հերթական փուլը, գրում է Gazeta-ն։
Աթենքը հունիսի 30-ին ԱՄՀ-ին պետք է վճարեր 1.6 մլրդի չափով տրանշը։