Պակիստանի Բելուջիստան նահանգում զինվորականները առնվազն 13 գրոհային են ոչնչացրել։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Պակիստանի սահմանային կորպուսի ներկայացուցիչ Խան Վազեյը։
«Ոչնչացված գրոհայինների թվում եղել են մի քանի առաջնորդներ»,- մեջբերում է նրա խոսքը Dawn-ը։ Հրաձգությունից զոհվել է նաեւ 2 զինծառայող։