News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով նախաքննությունը դեռ շարունակվում է: Գործով մեղադրյալ Վաչե Սահակյանի փաստաբան Արմեն Նադիրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրուկցում ասաց, որ իրենց կողմից ներկայացված բոլոր հիմնավոր միջնորդությունները անհիմն մերժվում են, առերեսումները՝ հետաձգվում:

Նա շեշտեց, որ մինչեւ այժմ քննությամբ որեւէ ապացույց ձեռք չի բերվել, որը կապացուցեր իր պաշտպանյալի մեղավորությունը սպանության մեջ:

«Մի քանի կցկտուր, հակասական ցուցմունքներ, են, մեղադրանքը հիմնված է դրա վրա: Թեեւ ապացուցելու բեռը դրված է նախաքննական մարմնի վրա, բայց մենք միջնորդել ենք պոլիգրաֆոֆ հետազոտություն անեն ներքին համոզմունք ձեւավորելու համար: Իմ պաշտպանյալը հայտարարել է, որ պատրաստ է ստի դետեկտոր անցնելուն, իսկ արդյունքում ձեռք բերված նյութերը թող տան հոգեբան-փորձագետներին, սակայն տարօրինակ կերպով մեր միջնորդությունները մերժում են: Մենք պատրաստ ենք բացարկ հայտնել քննչական մարմիններին եւ դատախազությանը, քանի որ անհասկանալի է՝ ինչն է խանգարում նրանց բավարարել մեր միջնորդությունը: Նրանք ամեն կերպ փորձում են մեղադրանքը բարդել այդ չորսի վրա, քանի որ ի սկզբանե բարձրաստիճան պաշտոնյանների կողմից հայտարարվեց, թե նրանք են արել սպանությունը»,-ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ քննությամբ առայժմ պարզ է, որ կուրսանտին սպանել են, հետո կախել, բայց կոնկրետ իր պաշտպանյալի մասով փորձաքննությամբ որեւէ առնչություն չի ստացվել, որեւէ մանրաթել, արյան հետք չկա:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ